7.06.2025
Կատարը հայտարարել է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով. Սիրիայում չկա քաղաքական կարգավորման կարևոր տարր

Սիրիայում այժմ ռազմական գործողություններ են ընթանում ԻՊ–ի ջախջախման համար, ինչը քաղաքացիական պատերազմի էլեմենտ է, քանի որ ԻՊ–ի կազմում կռվում են ոչ միայն վարձկանները, այլ նաև Սիրիայի քաղաքացիները։

Ռազմական գործողությունները դեռևս չեն ավարտվել։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը։

Ըստ նրա, դեէսկալացիայի գոտիները չեն ենթարկվում կենտրոնական իշխանություններին և ապագայում հարց է ծագելու, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Սիրիայում չկա քաղաքական կարգավորման կարևոր տարր։

Նրա խոսքով, Հյուսիսային Սիրիայի դաշնությունում սեպտեմբերին կայանալու են ընտրություններ, սակայն տեղի ուժերը պարբերաբար ռազմական բախման մեջ են թուրքամետ ուժերի հետ։

Իրանն ու ՌԴ–ը դառնալու են հետպատերազմական Սիրիայի առևտրային գործընկերները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին