20.04.2025
Չավուշօղլու. Թուրքիան դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը
prev Նախորդ նորություն

Հայտնի է Էրդողանի առաջին մրցակիցը գալիք նախագահական ընտրություններում

Հայտնի է դարձել 2019թ.–ին Թուրքիայում նախագահական ընտրություններում Էրդողանի առաջին մրցակիցը։

Թուրքիայի ՆԳ նախկին նախարար, նոր կուսակցության աշխատանքներով զբաղվող Մերալ Աքշեները իր թեկնածությունն է առաջադրելու նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտարարելն է Թուրքիայի խորհրդարանի խոսնակի նախկին տեղակալ Կորայ Այդինը։

Նա նշել է, որ Էրդողանը ոչ մի շանս չունի Աքշեների նկատմամբ։

Ըստ նրա, եթե բոլոր կուսակցություններն իրենց թեկնածուներով մասնակցեն ընտրություններին, ապա Էրդողանն առաջին փուլում հաղթելու շանսեր չի ունենա։ Երկրորդ փուլ դուրս կգան Աքշեներն ու Էրդողանն ու Թուրքիայի գործող նախագահը կպարտվի։

Նախատեսվում է, որ Աքշեները նոր կուսակցության ստեղծման մասին կհայտարաի հոկտեմբերի 29–ին, կուսակցությունը կլինի կենտրոնամետ ու իր մեջ է ներառելու հասարակության բոլոր շերտերը։

Կատարը հայտարարել է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար