Իրանը և Թուրքիան կարող են համատեղ գործողություններ սկսել տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Hürriyet–ը։Էրդողանը նշել է, որ համատեղ ռազմական գործողությունների իրականացումը մինչ այդ քննարկվել է Թուրքիայի ու Իրանի ԳՇ պետերի հանդիպմանը։Այսօր թուրքական ԶԼՄ–ները հայտնել են, որ Իրանը կոչ է արել Թուրքիային համատեղ գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում` Քրդական բանվորական կուսակցության դեմ։