23.11.2024
Կատարի էմիրը մեկնում է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կրկին «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

ՌԴ-ի ռազմածովային ուժերի «Վելիկի Նովգորոդ» եւ «Կոպլինո» սուզանավերը «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:


Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, սեպտեմբերի 14-ին «Վելիկի Նովգորոդ» եւ «Կոպլինո» սուզանավերը, գտնվելով Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, թեւավոր «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի կարեւոր օբյեկտների վրա: «Հարվածների թիրախ են դարձել կառավարման կետեր, կապի հանգույցներ, ինչպես նաեւ գրոհայինների զենքերի պահեստներ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:


«Ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ արձակվել է յոթ թեւավոր հրթիռ: Հրթիռների թռիչքի երկարությունը կազմել է 500-ից 670 կմ»,- ասված է մամուլի հաղորդագրությունում: