7.06.2025
Ռուսաստանը կրկին «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրաքյան Քուրդիստանի առաջնորդներին կոչ է արել հետաձգել անկախության հանրաքվեն

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը Իրաքյան Քուրդիստանի առաջնորդներին կոչ է արել հետաձգել անկախացման մասին հանրաքվեի անցկացումը։


ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄաքԳերգը Էրբիլում հայտնել է, որ Բրյուսելը, Վաշինգթոնը, Փարիզը, Լոնդոնն ու Բաղդադը համատեղ մշակել են այլընտրանքային ծրագիր։


Չհայտնելով ոչ մի մանրամասներ այդ այլընտրանքի մասին, նա ասել է, որ այն ներկայացվել է քուրդ առաջնորդներին։ «Սեղանին կա այլընտրանք։ Որոշում կայացնելու ժամանակն է»,- ասել է ՄաքԳերգը։


Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները կրկին հանդես էին եկել նման կոչով, որին ի պատասխան Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ անկախության հանրաքվեի օրը չի փոխվելու: 

Թիլերսոն․ Իրանը խախտել է միջուկային ծրագրի մասին համաձայնագրի էությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին