Թիլերսոն․ Իրանը խախտել է միջուկային ծրագրի մասին համաձայնագրի էությունը
Թեհրանի հանդեպ նոր քաղաքականությոն ձեւավորելիս ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի այն սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է Մերձավոր արեւելքում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հավելելով, որ Իրանը խախտել է միջուկային ծրագրի մասին համաձայնագրի էությունը, փոխանցում է Reuters-ը։
Մեջբերելով համաձայնագրի նախաբանը, որտեղ առկա է Իրանին ուղղված կոչ՝ դրական ավանդ ներդնել տարածաշրջանային անվտանգության մեջ՝ Թիլերսոնը նշել է, որ Իրանը չի արդարացրել այդ ակնկալիքները «Ասադի վարչակազմին աջակցող իր գործողությունների ու տարածաշրջանում միտումնավոր վնասակար ակցիաներին՝ այդ թվում կիբերգործունեությանը, բալիստի հրթիռների ագրեսիվ զարգացմանն ուղղված իր աջակցության կապակցությամբ»։ «Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ամբողջ գործունեությունը ու թույլ չտանք, որ մեր կարծիքը ձեւավորվի բացառապես միջուկային համաձայնագրով»,- ասել է Թիլերսոնը: