23.11.2024
Թուրքիայից ահանբեկիչները մի քանի ամիս ապրել են վրաց պատրիարք Իլյա Երկրորդի տանը
prev Նախորդ նորություն

Համենեին՝ Թրամփին. Իրանը կպատասխանի միջուկային գործարքի հարցում «ցանկացած սխալ քայլի»

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի 2015 թ-ին «վեցնյակի» հետ կնքած միջուկային գործարքի հարցում ցանկացած «սխալ քայլի»: Խոսքը Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի համաձայնագրի մասին է:


Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Խամենեին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը վճռական է տրամադրված, եւ համաձայնագրի նկատմամց ցանկացած սխալ շարժում կամ ոտնձգություն անպատասխան չի մնա: «Այն կարժանանա Իսլամական Հանրապետության արձագանքին»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը։


Փաստտացի այս կեպ Համենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմեբերի 14-ին Թեհրանի հասցեին հնչեցրած «միջուկային գործարքի» խախտման մասին մեղադրանքներին:


Թրամփը շարունակում է հայտարարել, որ Իրանի շուրջ գործարքը վատագույն գործարքներից մեկն է, որը «ես երբեւէ տեսել եմ»: «Իրանը շարունակում է բավականին կոպտորեն խախտել համաձայնության ոգին։ Մենք մտադիր չենք հանդուրժել այն, ինչով նրանք զբաղվում են», - ասել էր նա: