Թուրքիայից ահանբեկիչները մի քանի ամիս ապրել են վրաց պատրիարք Իլյա Երկրորդի տանը
Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի տանն ապրել են սպանությունների ու ահաբեկչության մեղադրանքներով Ինտերպոլով հետախուզվող Թուրքիայի երեք քաղաքացներ:
Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, հղում կատարելով պատրիարքի անձնական թիկնազորի նախկին պետ Սոսո Օխանաշվիի դատական հարցաքննության ձայնագրությանը, Թուրքիայի երեք քաղաքացիները, որոնք մեղադրվել են ահաբեկչության, սպանության և մարդ առևանգելու մեջ, 2016 թվականին մի քանի ամիս ապրել են վրաց պատրիարք Իլյա Երկորդի տանը։
Նշվում է, որ Սոսո Օխանաշվիին այդ ցուցմունքները դատարանում տվել է Skype տեսակապով հուլիսի 25-ին կայացած փակ նիստում։ Նա նաեւ հավելել է, որ պատրիարքը չի ապրել նշված տանը, իսկ ապրիլին այնտեղ հայտնաբերվել են Թուրքիայի 3 քաղաքացիներ:
«Ինչպես այնուհետեւ պարզվեց նրանք բնակեցվել են այնտեղ պատրիարքի քարտուղար Շորենա Տետրուաշվիլիի հանձնարարությամբ», - պարզաբանել է նա եւ ասել, որ հետախուզվողների մասին անմիջապես հայտնել է իրավապահ մարմինների:
Հատկանշական է, որ նրա խոսքով, իր դիմումն իրավապահներին մնացել է անարձագանք: «Արձագանք չի հաջորդել, և մի քանի օրից նրանք լքել են երկրի տարածքը», - ասել է նա։