19.09.2026
Թրամփն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի ագրեսիվ ռազմավարություն է դիտարկում
12.09.2017
Թրամփն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի ագրեսիվ ռազմավարություն է դիտարկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրեն առաջարկված Իրանի դեմ, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում Թեհրանի քաղաքականության դեմ ավելի ագրեսիվ գործողությունների ռազմավարությունը: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրներին: «Դա կարելի է անվանել Իրանի կողմից մի շարք քայլերի՝ նրա ֆինանսական քաղաքականության, ահաբեկչությանն աջակցության, տարածաշրջանի ապակայունացման, հատկապես՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում ապակայունացման քաղաքականության դեմ մասշտաբային ռազմավարություն»,- ասել է աղբյուրը: Առաջարկվում է նաև ավելի ագրեսիվ արձագանքել Իրանի ազդեցությանը Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ շիա մեծամասնությունը դիմակայում է սուննի իշխանությանը: Նոր ռազմավարության համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է ավելի կտրուկ պատասխանի նաև Պարսից ծոցում ամերիկյան ռազմածովային ուժերի դեմ իրանական նավերի սադրանքներին: Առաջարկը պատրաստել են Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այն ներկայացվել է Թրամփին ուրբաթ ազգային անվտանգության խորհրդի ժամանակ: Հնարավոր է՝ նախագիծը հաստատվի մինչև սեպտեմբերի վերջ: Աղբյուրների հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսված է Թեհրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով նրա բալիստիկ հրթիռների ծրագրերը զսպելու և զինյալներին աջակցությունը թուլացնելու համար: