Իրանի արևմուտքում ԻՊ ահաբեկչություն է կանխվել
Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկներն ահաբեկչություն են կանխել, որը մտադիր էին իրականացնել «Իսլամական պետության» գրոհայինները:
Գործողությունն իրականացվել է Շահրիյարում՝ Իրանի արևմտյան նահանգում: Ըստ Կորպուսի տեղի բաժանմունքի հրամանատար, գնդապետ Ամին Յամինի, ձերբակալվել է ահաբեկիչների պարագլուխը: Հարձակումը նախատեսվում էր իրականացնել գալիք շաբաթ, գրում է Lenta.ru-ն:
Ձերբակալված գրոհայինը նախկինում պատերազմել է Սիրիայում: Նրան հանձնարարվել էր մոտ 300 մարդ հավաքագրել, որոնք պետք է զանգվածային ինքնապայթեցում կատարեին կրոնական տոնակատարության ժամանակ: Գրոհայինին հաջողվել է հայտնաբերել՝ բջջային հեռախոսով նրա խոսակցությունների շնորհիվ: Հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկները, ներկայանալով որպես ԻՊ անդամներ, հանդիպում են նշանակել նրան և ձերբակալել են: