23.11.2024
Թրամփն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի ագրեսիվ ռազմավարություն է դիտարկում
prev Նախորդ նորություն

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը հանդես է եկել անկախացման մասին հանրաքվեի պաշտպանությամբ

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հանդես է եկել սեպտեմբերի 25-ին ծրագրված անկախացման մասին հանրաքվեի պաշտպանությամբ, փոխանցում է AP-ն։

Քիրքուկ կատարած այցելության ժամանակ Բարզանին նշել է, որ հանրաքվեն «ամբողջությամբ օրինական է»։ «Քիրքուքը նույնքան անվտանգ կլինի, որքան հիմա՝ փեշմերգի հսկողության ներքո։ Մենք չենք գնա զիջումների Քիրքուքի ինքնության հարցում։ Մենք ավելի շուտ կհրաժարվենք մեր սեփական իրավունքներից, քան զիջումների կգնանք այստեղ ապրող ազգային փոքրամասնությունների հարցում»,- ասել է նա։

Բարզանին անդրադարձել է աճող մտավախություններին այն մասին, որ հանրաքվեն կարող է հանգեցնել Իրաքի բանակի հետ ռազմական բախումների։ «Մենք չունենք պատերազմ սկսելու հնարավորություն։ Բայց մենք իրավունք ունենք պաշտպանել ինքներս մեզ։ Նրանք, ովքեր պատերազմ կսկսեն՝ պետք է ակնկալեն համապատասխան պատասխան»,- շեշտել է Բարզանին։