23.11.2024
Ռուսաստանի հետ գործարքն ԱՄՆ-ին եւ Իսրայելին հիստերիայի է հասցրել. Էրդողան
prev Նախորդ նորություն

ԻՊ-ը սկսել է դուրս բերել իր դրամական միջոցները Սիրիայից դեպի Եվրոպա. ՌԴ ԱԳՆ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս հանել դրամական միջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության նոր մարտահրավերների ու սպառնալիքների վարչության պետի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Ըստ նրա՝ առաջին անգամ իրենց հաջողվել է գրանցել ֆինանսական միջոցների դուրս բերման դեպք ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներից, և դա, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն արդեն կանխատեսում են իրենց մոտալուտ պարտությունը:


Նշվում է, որ գումարների դուրս բերման ուղղությունների շարքում կան նաև եվրոպական երկրներ:


Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիան ամբողջությամբ ԻՊ զինյալներից մաքրելու համար մնացել է ազատագրել 27.000 ք/կմ տարածք: