Սիրիայում ԻՊ-ն հասանելիություն է ստացել 11 հազար չլրացված անձնագրերին. Bild
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 11 հազար դատարկ անձնագրային ձեւաթղթերի հասանելիություն է ստացել, որոնք լրացվել եւ վաճառվել են: Այս մասին կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, հայտնել է Bild am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի իրավապահ մարմիններին:
Պարբերականը ծանոթացել է քրեական գործերով գերատեսչության տրամադրության տակ եղած ցուցակին: Ցանկում նշված են կեղծված փաստաթղթերի համարները եւ անուններ: Սիրիայի տարածքում վարչական հաստատություններից ընդհանուր մոտ 18 հազար չլրացված անձնագիր է հափշտակվել, 7 հազար անձնագիր այլ խմբավոումների ձեռքում է:
«Կարելի է ենթադրել, որ ԻՊ-ից անձնագրեր գնած մարդիկ Եվրոպա են ուղեւորվել ահաբեկչություն իագործելու համար»,- ասել է հակաահաբեկչական գործունեության հարցերով փորձագետ Մալթե Ռոշչիսկին: Նրա խոսքով՝ պարբերականի հայտնած սերիաների համարները գտնվում են եվրոպական միգրացիոն մարմինների տրամադրության տակ: