20.04.2025
Իրանի բնակչությունը ծերանում է
prev Նախորդ նորություն

Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Իրան

Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին:

Բաքըրին օգոստոսի 15-ին մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Աքարի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ:

Նշվում է, որ պատասխան այցի ընթացքում կշարունակվեն և ավարտին կհասցվեն թուրք-իրանական բանակցությունները, որոնք սկսվել են Թուրքիայում և վերաբերում են տարածաշրջանային և սահմանային խնդիրներին:

Բարզանիի օգնական.Հանրաքվեն չի փոխելու Իրաքի սահմաններն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար