Իրանի առաջին ատյանի դատարանն ԱՄՆ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Իսլամական հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտնել է իրանական դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին:«Այդ մարդը, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իրան է ներթափանցել որոշակի առաքելությամբ, սակայն բացահայտվել ու ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից: Առաջին ատյանի դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ բողոքարկման իրավունքով»,- ասել է Էժեին:Ի դեպ՝ Իրանի օրենսդրությունը չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը: