Քեդմի. Շուտով գրեթե ողջ Սիրիան անցնելու է Ասադի հսկողության տակ
Սիրիայում ամերիկացիների կողմից վերահսկվող խմբերը բաժանվել են երկու մասի, մի մասն անցել է ԻՊ–ի կողմը, իսկ մյուս մասը գնում է դեպի Ասադը։ Արդեն առկա են մի շարք զորամիավորումներ, որոնք հանգիստ միաձուլվել են Ասադի բանակին։ Իրաքի և Հորդանանի սահմանն աստիճանաբա անցնում է Ասադի կամ նրա հետ համագործակցող ցեղախմբերի ազդեցության տակ։ Այդ մասին հայտարարել է Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին, փոխանցում է radiovesti.ru–ն։
Նրա խոսքով, հիմնական պայքարն ընթանում է Ռաքքայի շուրջ, որտեղ հիմնականում կռվում են քրդերը։ ԻՊ–ն հեռանում է Ռաքքայից դեպի Դեյր–էզ–Զոր կամ ոչնչացվում է։
Նա նշել է, որ Ասադի հիմնական նպատակն է առաջ շարժվել դեպի Դեյր–էզ–Զոր, ինչից հետո գրեթե ողջ Սիրիան`Ռաքքայից մինչև Իրաք և Հոլանի բարձրունքներ գտնվելու է Ասադի տիրապետության տակ։