Բարզանի. Անկախությունը քուրդ ժողովրդի օրինական իրավունքն է
Իրաքի սահմանդրությունը փաստացի չի գործում` երկիրը բաժանել են մի քանի խմբավորումներ, իսկ Բաղդադի հետ համագործակցություն պահպանելն անհնար է։ Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, փոխանցում է «Al-Hayat»–ը։
Նա նշել է, որ Իրաքի անկախությունը գոյություն ունի միայն ֆորմաալ, երկիրը բաժանված է մասերի` Իրաքում առկա է կրոնական պատերազմ, իսկ միացյալ իրաքյան պետություն գոյություն չունի։
Ըստ նրա, անկախությունը քուրդ ժողովրդի օրինական իրավունքն է` իրենք չեն ցանկանում ևս 100 տարի սպասել և դառնակ զոհ, ինչպես ժամանակին եղել են Իրաքում։
Նրա խոսքով, Իրաքյան Քրդստանը տարիներ շարունակ կայունության վայր է`միջազգային հանրությունը պետք է դա իմանա։
Ըստ նրա, հանրաքվեն որևէ մեկին պատերազմ հայտարարել չէ և իրենք ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ, հատկապես Թուրքիայի։