19.04.2025
Արևելագետ. Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը բարդ է լինելու
prev Նախորդ նորություն

Իսրայելը գաղտնի բանակցություններին կոչ է արել ԱՄՆ և ՌԴ-ին ստիպել Իրանին հեռանալ Սիրիայից

Իսրայելի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետները հուլիսի սկզբին անցկացրել են գաղտնի բանակցություններ՝ ուղղված կրակի դադարեցմանն ու Սիրիայի հարավում դեէսկալացիոն գոտիների սահմանմանը։


Խորհրդակցությունների երեք փուլեր անցկացվել են Հորդանանի մայրաքաղաքում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներից մեկում։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ իսրայելցի դիվանագետները կտրուկ դեմ են հանդես եկել դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ համաձայնագրին, քանի որ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, իրենց կարծիքով՝ պատշաճ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությանը։

Իսրայելը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին պահանջել Սիրիայի տարածքից իրանական ուժերի, «Հըզբոլլահի» մարտիկների և Թեհրանին հավատարիմ շիա աշխարհազորայինների դուրսբերում։ Իսրայելն անհանգստություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Սիրիան Իրանի պատճառով կարող է դառնալ հրթիռային բազա և պոտենցիալ սպառնալիք իր և Հորդանանի համար։

Սատանովսկի. Սիրիան կանգնած է էթնիկ–կրոնական սահմաններով տարանջատվելու վտանգի առջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար