Իսլամական հեղափոխության պահապանների գնդի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին Սաուդյան Արաբիան նոր ահաբեկչական պետություն է անվանել, փոխանցում է Tasnim News–ը։Իր ելույթում նա ընդգծել է Սաուդյան Արաբիայից եկող սպառնալիքները, որն աջակցում է Իրանի դեմ հանդես եկող մի շարք խաղացողներին տարբեր տարածաշրջանային հակամարտություններում։Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում դառնում է նոր ահաբեկչական պետություն։