Իսրայելի կտրուկ պատասխանը Էրդողանին. Նա վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ մեզ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ Իսրայելին։ Այս մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ Տաճարի սարի մոտ իրավիճակի մասին Էրդողանի մեկնաբանությունների առթիվ, փոխանցում է AP-ը։
Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարություններն անվանել է «ցնորային, անհիմն ու խեղաթյուրված»։ «Էրդողանը վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ Իսրայելին»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Իսրայելը «օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարը որպես պատրվակ Ալ Ակսա մզկիթը մահմեդականներից խլելու համար»։
Իսրայելը տեղադրել էր մետաղորսիչներ Երուսաղեմի տաճարի սահմաններին, որը սրբազան է թե մահմեդականների, թե հրեաների համար՝ պատասխանելով այն հարձակմանը, որի հետեւանքով երկու ոստիկան էր զոհվել։ Սակայն բողոքների պատճառով դրանք որոշել են հանել։
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ դրանք կփոխարինվեն «առաջադեմ տեխնոլոգիաներով» , որոնք ենթադրաբար իրենցից ներկայացնում են բարձր թողունակության տեսախցիկներ ։