23.11.2024
«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանին ձերբակալել են ԱՄԷ-ում
prev Նախորդ նորություն

ՌԴ ռազմական ոստիկանությունը բլոկպոստեր է տեղադրում Սիրիայում

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է իր աշխատանքը Սիրիայի Արևելյան Գութայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:


Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականները տեղադրել են երկու վերահսկիչ և չորս դիտորդական կետեր: Ռուսական ռազմական գերատեսչության կարծիքով՝ այդ քայլերը կօգնեն պահպանել հրադադարի ռեժիմը, տեղ հասցնել մարդասիրական բեռները և նպաստել փախստականների վերադառնալուն:


Հուլիսի 9-ին Սիրիայի հարավային մի շարք շրջաններում ուժի մեջ է մտել հրադադարը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Հորդանանը: Հուլիսի 22-ին ռուսաստանցի զինվորականները և սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն էլ հրադադարի պահպանման կարգի շուրջ են պայմանավորվել՝ մասնավորապես Արևելյան Գութայում:


Սիրիայում չորս գոտիներում լարվածությունը թուլացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի սկզբներին Աստանայում բանակցությունների ժամանակ: