Փորձագետ. ՌԴ–ի նպատակն է սիրիական պետականության պահպանումը
ԱՄՆ–ը և միջազգային կոալիցիայի երկրները, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներն ու Թուրքիան ունեն շահեր, որոնք չեն համընկնում Սիրիայում կրակի դադարեցման և հակամարտության կարգավորման հետ։
ՌԴ–ի նպատակն է Սիրիայում իրավիճակի կայունացումը, զինված հակամարտության դադարեցումը, ծայրահեղ իսլամիզմի ճնշումն ու սիրիական պետականության պահպանումը։ Այսինքն, Սիրիայի պահպանումը իր սահմաններում։ Այդ մասին հայտարարել է Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատակից Բորիս Դոլգովը։
Նա նշել է, որ ՌԴ–ի նպատակն է ոչ թե Բաշար Ասադի ռեժիմի պահպանումը, այլ Սիրիայի պետականության, իսկ Սիրիայի նախագահի ապագան պետք է որոշի սիրիացի ժողովուրդը, փոխանցում է riafan.ru–ն։
Ըստ նրա, այդ նպատակներն է հետապնդում նաև Իրանը, որը սակայն այս հակամարտությունում ունի նաև իր շահերը` նա ակտիվ խաղացող է և ունի սերտ կապեր սիրիական բաասական ղեկավարության հետ։