23.11.2024
Ղազախստանից և Չինաստանից ԲԹԿ–ով փոխադրվող բեռները կավելացվեն տարեկան 500.000 կոնտեյներով
prev Նախորդ նորություն

Քուվեյթն արտաքսում է իրանցի 15 դիվանագետի

Քուվեյթի իշխանություները իրանցի 15 դիվանագետի կարգադրել են լքել երկիրը՝ փակելով ռազմական կցորդի եւ մշակույթի կցորդի գրասենյակները։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն։

«Մենք դիվանագիտական միջոցներ ենք ձեռնարկել երկրում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների դեմ՝ Քուվեյթի իրավունքների պաշտպանության համար»,- հայտարարել է երկրի տեղեկատվության նախարարը։

Աղբյուրները հայտնել են, որ հինգշաբթի երկրի իշխանությունները Իրանի դեսպանատուն նոտա են հղել, որտեղ դիվանագետներին ծանուցել են ռազմական կցորդի եւ մշակույթի կցորդի գրասենյակները փակելու մասին։ Քուվեյթի իշխանությունները իրանցի 15 դիվանագետի կարգադրել են լքել Քուվեյթը 45 օրվա ընթացքում։ Այսպիսով, երկրում կմնա Իրանի Իսլամական Հանրապետության ընդամենը 4 դիվանագետ։

Քուվեյթում դատապարտված «Ալ Աբադի» խմբավորման անդամները, դատարանի պնդմամբ, ռազմական պատրաստություն են անցել Իրանում՝ «Հըզբալլահ»-ի ղեկավարությամբ։