23.11.2024
Փորձագետ. Հարավային Կովկասը չի մտնում Թրամփի առաջնահերթությունների մեջ
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ֆիննախը Թուրքիային համեմատել է կոմունիստական Արեւելյան Գերմանիայի հետ

Գերանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային համեմատել է կոմունիստական Արեւելյան Գերմանիայի հետ՝ կապված իրավապաշտպանների կալանավորման հետ, որոնց թվում է հայտնվել նաեւ Գերմանիայի քաղաքացի, փոխանցում է AP-ն:

Bild-ի հետ հարցազրույցում Շոյբլեն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում մարկանց կամայականորեն են կալանավորում եւ նվազագույն հյուպատոսական հասանելիություն չեն տրամադրում:


«Սա ինձ հիշեցնում է, թե ինչպես է նախկինում եղել Արեւելյան Գերմանիայում: Այնտեղ մեկնող բոլորի համար պարզ էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա օգնել»:

Նախարարը հավելել է, որ եթե Թուրքիան չդադարեցնի «խաղեր» խաղալ, Գերմանիան պետք է մարդկանց ասի. «Դուք Թուրքիա եք մեկնում սեփական վախի եւ ռիսկի հաշվին»: