Եվրամիությունը €1,5 մլն կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության նպատակով ՄԱԿ ԳՎ որոշմամբ ստեղծված անկախ հանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:«Եվրամիությունը հաստատում է մեր հավատարմությունը և աջակցությունը Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ՄԱԿ հովանու ներքո քաղաքական գործընթացին, որն ուղղված է ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,-հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է ՏԱՍՍ-ը:Հանձնաժողովը գլխավորելու է ֆրանսիացի դատավոր Քաթրին Մարչի Ուելը: