23.11.2024
Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արեւելքում հայկական պետություն էր ստեղծվելու
prev Նախորդ նորություն

Կատարն արաբական հարեւանների գործողությունները վտանգավոր է համարում

Կատարն արաբական հարեւանների գործողությունները վտանգավոր է համարում։ Այսպես է Կատարի կառավարության ներկայացուցիչ շեյխ Սաիֆ Ալ Թանին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի կողմից Դոհային ներկայացված նոր պահանջները, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով, նոր պահանջները «վտանգավոր ու ոչ կազմակերպված գործողությունների եւս մեկ օրինակ են, այն գործողությունների նման, որոնք հանգեցրել են ապօրինի շրջափակման»։ Նա նկատել է, որ չորս երկրները կանոնավոր կերպով հանդես են գալիս «հակասական հայտարարություններով ու փաստարկներով»։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը պահանջեցին Կատարից կատարել վեց պահանջներ ՝ սկզբնական 13 պահանջների փոխարեն։