23.11.2024
Թուրքիայում պետականացվել է գյուլենականներին պատկանող 13 մլրդ դոլարի ունեցվածք
prev Նախորդ նորություն

Իսրայելը չի աջակցել Սիրիայում հրադադարին` հակաիրանական մտավախություններից ելնելով

Իսրայելի չի աջակցել Սիրիայում ձեռք բերված հրադադարին`տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման հետ կապված մտահոգությունների պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատակից Իրինա Զվյագելսկայան։

Նա նշել է, որ Իսրայելը չի աջակցել հրադադարին, քանի որ Մերձավոր Արևելքում Իսրայելի ամենամեծ թշնամին Իրանն է։ Իսրայելը մեծ մտահոգություններ ունի, որ Իրանը կամրապնդվի Սիրիայում ու կստեղծվի Իրան–Իրաք–Սիրիա միջանցքը, որին կմիանա նաև Հզբոլահը։

Ըստ նրա, իրանցիների ելքը դեպի Հոլանի բարձրունքներն Իսրայելի համար անընդունելի է։

Իրինա Զվյագելսկայան հավելել է, որ հրադադարի երաշխավորներն են Թուրքիան ու Իրանն ու Իսրայելը զգուշանում է, որ Իրանն Իսրայելի անմիջական սահմանների երկայնքով կուժեղացնի իր ռազմական ներկայությունը։