23.11.2024
Իսրայելը չի աջակցել Սիրիայում հրադադարին` հակաիրանական մտավախություններից ելնելով
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ում դեսպան. Անցել են ժամանակներն, երբ թուրքերը կարող էին միջամտել արաբների գործերին

ՄԱԿ–ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալահ Ալ–Մուալլիմին հայտարարել է, որ Կատարը պետք է ընդունի վեց սկզբուքները, որոնք առաջ են քաշել չորս արաբական երկրների ԱԳՆ–ների կողմից։

Նրա խոսքով, այդ սկզբունքերի չկատարման դեպքում դժվար կլինի հասնել փոխզիջման, փոխանցում է Daily Mail–ը։
Ալ–Մուալլիմին նշել է, որ Կատար ապագան կախված է տարածաշրջանի հարևաններից, այլ ոչ թե հեռավոր երկրներից` ակնարկելով Թուրքիային ու Իրանին։

«Մեր թուրք եղբայրները պետք է հասկանան, որ ավարտվել են այն ժամանակները, երբ թուրքերը կարող էին միջամտել արաբական տարածաշրջանի գործերին։ Թուրքիայի կառուցողական դեր խաղալու փորձն ողջունվում է, սակայն ռազմակայանների տեղակայումը կառուցողական քայլ չէ ու վնասում է Թուրքիայի վարկանիշին արաբական աշխարնում»,–հավելել է նա։