23.11.2024
Ռուսաստանն Իրանին Т-90 տանկեր է մատակարարելու
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ–ի միջամտությունը տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիք է

Իրանի ԱԳՆ–ի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի անվտանգության ու զարգացման իրական սպառնալիքը` ԱՄՆ–ի միջամտությունն է երկրի գործերին, որն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը, փոխանցում է Mehr News–ը։

Քասեմին այդ հայտարարությունը հնչեցրել է ի պատասխան Պետդեպի մամուլի խոսնակ Հիզեր Նոյեթի Իրանին ուղղված մեղադրանքներին`«տարածաշրջանային և միջազգային խաղաղության դեմ ուղղված»։

«Իրանը մտահոգված է իր տարածաշրջանի կայունությամբ ավելի շատ, քան ԱՄՆ–ն, որը հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով փորձում է միջամտել և ազդել տարածաշրջանային խնդիրների վրա` իր ռազմավարական շահերից ելնելով»,–հավելել է նա։