23.11.2024
Եվրամիությունը €1,5 մլն կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննությանը
prev Նախորդ նորություն

«Սիրիայում Պուտինի հաղթանակը». Թրամփը հրաժարվում է սիրիական ընդդիմությանը զինելուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուինի հետ հանդիպման նախօրեին։ և ներքին քննարկումներից հետո որոշել է փակել Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը սպառազինության եւ ռազմական պատրաստվածության հարցում օգնություն ցուցաբերելու՝ ԿՀՎ-ի ծրագիրը։


Ինչպես հայտնում է The Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներին, ծրագիրը գործել է 2013 թվականից եւ ստեղծվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար։ Նշվում է, որ 2015 թվականին Սիրիայում Ռուսաստանի գործողություններից հետո ծրագրի արդյունավետությունը կասկածի տակ առնվեց։


Աղբյուրի խոսքով՝ Թրամփը ծրագիրը փակելու որոշում է կայացրել ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոյի եւ ազգային անվտանգության գծով իր խորհրդական Գերբերթ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ առաջնորդի առաջին հանդիպման նախօրեին։


ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը նշել է, որ ծրագիրը փակելը նշանավորել է «Սիրիայում Պուտինի հաղթանակը»։