Իրանն «արժանի պատասխան» կտա ԱՄՆ սենատի՝ Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը հավանության արժանացնելուն։ Այս մասին հայտարարել է Միջազգային հարցերով Իրանի գերագույն ղեկավարի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելյաթին, փոխանցում է PressTV-ն։ Նա նշել է, որ Սենատի այդ քայլը հակասում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ ծրագրի ոգուն։ Նրա խոսքով՝ Իրանը կուսումնասիրի իրադրությունն ու Վաշինգտոնին «արժանի» պատասխան կտա։ Նախօրեին ԱՄՆ-ի սենատը միաձայն կողմ է քվեարկել Իրանի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին։ Օրինագիծը պետք է հավանության արժանացնի Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն պետք է ստորագրի նախագահը։