23.11.2024
ԻՀՊԳ–ի հրամանատարը Սաուդյան Արաբիային նոր ահաբեկչական պետություն է անվանել
prev Նախորդ նորություն

Մերկելն ու Էրդողանը դեմ են արտահայտվել Իրաքի Քուրդիստանի անկախացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Իրաքի Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեն, հայտարարել է, որ ինքը կողմ է «ինքնավար Քուրդիստանի մարզին»:


«Ես կողմ եմ Իրաքի տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավար Քուրդիստանի մարզին», - ասել է Մերկելը, գրում է demokrathaber.org-ը՝ պատասխանելով լրագրողների հարցին:


Համբուրգում դեմ է արտահայտվել Իրաքի քրդերի անկախացմանը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Թուրքիայի հարավում ստեղծվելու է քրդական պետություն, ապա մենք դա թույլ չենք տա», - ասել է Թուրքիայի առաջնորդը:


Հատկանշական է, որ Իրաքի քրդերը հայտարարել են, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե ակնցկացնեն: Այս մասին հայտարարել էր Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: Այս քայլը չեն ողջունել Իրաքում և «սարսափելի սխալ» որակել Թուրքիայում:


«Նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում» , - ասել էր Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել:


Աելի վաղ Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը հետ Էրբիլում:


Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում: Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ: