29.04.2025
Մերկելն ու Էրդողանը դեմ են արտահայտվել Իրաքի Քուրդիստանի անկախացմանը
prev Նախորդ նորություն

Կատարը շրջափակման կապակցությամբ փոխհատուցումների հարցով հանձնաժողով կստեղծի

Կատարը հայտնել է Պարսից ծոցի պետությունների երկրների կողմից շրջափակման կապակցությամբ փոխհատուցումների հարցով հանձնաժողով ստեղծելու մասին, հայտնում է AFP-ն։

Կատարի գլխավոր դատախազ Ալի բին Ֆեթիս ալ Մարին հայտնել է, որ հանձնաժողովը զբաղվելու է թե՛ խոշոր ընկերությունների գործերով, ինչպիսին է Qatar Airways-ը, թե՛ մասնավոր անձանց, օրինակ ուսանողների գործերով, որոնց արտաքսել են այն երկրներից, որտեղ նրանք սովորում էին։


«Այս հանձնաժողովը ստանում է բոլոր բողոքները՝ լինի դա պետական սեկտորից, մասնավոր սեկտորից, թե առանձին անձանցից»,- ասել է Մարին լրագրողներին Դոհայում մամուլի ծառայության ժամանակ։

Իրանի պաշտպանության նախարարը ողջունել է Մոսուլի ազատագրումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ