23.11.2024
Daily Beast. ԱՄՆ-ն չի առարկի, եթե Ասադը շարունակի պաշտոնավարել
prev Նախորդ նորություն

Հաարեց. Իսրայելն ուզում է, որ ԱՄՆ-ն վերահսկի ապառազմականացման գոտին Սիրիայի հարավում

Իսրայելը դեմ է, որ ռուսական զորքերը վերահսկեն ապառազմականացման ենթակա գոտին, որը նախատեսվում է ստեղծել Սիրիայի հարավում, և խնդրում է, որ այդ առաքելությունը ստանձնի ԱՄՆ-ն: Այդ մասին գրել է իսրայելյան «Հաարեցը»:

Ըստ պարբերականի, Երուսաղեմում ընդհանուր առմամբ դրական են գնահատում Սիրիայի հարավում ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը, քանի որ դա թույլ կտա կասեցնել մարտական գործողությունները Իսրայելի սահմանի հարևանությամբ և թույլ չի տա, որ այնտեղ հայտնվեն Իրանի, լիբանանյան Հեզբոլլահի կամ նրանց կողմից վերահսկվող շիաների ոստիկանական ուժերը, որոնք Ասադի կողմից են կռվում:

Ըստ պարբերականի, Իսրայելը կգերադասեր, որ կրակի դադարեցումը հարավային Սիրիայում ապահովեն ամերիկյան զորքերը: ԱՄՆ վարչակազմը դիտարկում է այդ գաղափարը, սակայն որոշում դեռ չի կայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ պարբերականի, ապառազմականացված գոտիների մասին բանակցություններն ընթանում են ՌԴ, ԱՄՆ և Հորդանանի միջև: Իսրայելն ակտիվ մասնակցություն չունի, սակայն իրազեկված է երկխոսության ընթացքի մասին և աշխատում է համակարգել իր դիրքորոշումը ամերիկացիների հետ:

Իսրայելը դեմ է, որ ռուսական զորքերը վերահսկեն ապառազմականացման ենթակա գոտին, որը նախատեսվում է ստեղծել Սիրիայի հարավում, և խնդրում է, որ այդ առաքելությունը ստանձնի ԱՄՆ-ն: Այդ մասին գրել է իսրայելյան «Հաարեցը»: Ըստ պարբերականի, Երուսաղեմում ընդհանուր առմամբ դրական են գնահատում Սիրիայի հարավում ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը, քանի որ դա թույլ կտա կասեցնել մարտական գործողությունները Իսրայելի սահմանի հարևանությամբ և թույլ չի տա, որ այնտեղ հայտնվեն Իրանի, լիբանանյան Հեզբոլլահի կամ նրանց կողմից վերահսկվող շիաների ոստիկանական ուժերը, որոնք Ասադի կողմից են կռվում:


Ըստ պարբերականի, Իսրայելը կգերադասեր, որ կրակի դադարեցումը հարավային Սիրիայում ապահովեն ամերիկյան զորքերը: ԱՄՆ վարչակազմը դիտարկում է այդ գաղափարը, սակայն որոշում դեռ չի կայացրել։ Ըստ պարբերականի, ապառազմականացված գոտիների մասին բանակցություններն ընթանում են ՌԴ, ԱՄՆ և Հորդանանի միջև: Իսրայելն ակտիվ մասնակցություն չունի, սակայն իրազեկված է երկխոսության ընթացքի մասին և աշխատում է համակարգել իր դիրքորոշումը ամերիկացիների հետ: