23.11.2024
ԱՄՆ-ին ու ԵՄ-ն մտահոգում են Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունները
prev Նախորդ նորություն

Daily Beast. ԱՄՆ-ն չի առարկի, եթե Ասադը շարունակի պաշտոնավարել

Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտնում է Daily Beast-ը ԱՄՆ վարչակազմում և Կոնգրեսում աղբյուրների վրա հղումով:

Աղբյուրը ԱՄՆ վարչակազմում հաստատել է, որ ԱՄՆ-ն չի առարկի Ռուսաստանի և նրա գործընկերների առաջարկություններին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման և երկրի մի շարք շրջաններում ռուս զինվորականների պարեկության հարցում:

Ըստ պարբերականի, խոսքը մասնավորապես Հալեպի մասին է, որն ազատագրվել է գրոհայիններից սիրիական բանակի ուժերով և Մոսկվայի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ըստ Daily Beast-ի, ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայի իշխանություններին փոխանցել ԱՄՆ դաշնակիցների կողմից ԻՊ գրոհայիններից ազատագրված տարածքները: Ենթադրվում է, որ այդ շրջաններում հսկողությունը կանցնի Վաշինգտոնից կախում ունեցող կազմավորումներին, մասնավորապես, Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF):

Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում:

Այդ մասին հայտնում է Daily Beast-ը ԱՄՆ վարչակազմում և Կոնգրեսում աղբյուրների վրա հղումով: Աղբյուրը ԱՄՆ վարչակազմում հաստատել է, որ ԱՄՆ-ն չի առարկի Ռուսաստանի և նրա գործընկերների առաջարկություններին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման և երկրի մի շարք շրջաններում ռուս զինվորականների պարեկության հարցում: Ըստ պարբերականի, խոսքը մասնավորապես Հալեպի մասին է, որն ազատագրվել է գրոհայիններից սիրիական բանակի ուժերով և Մոսկվայի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ըստ Daily Beast-ի, ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայի իշխանություններին փոխանցել ԱՄՆ դաշնակիցների կողմից ԻՊ գրոհայիններից ազատագրված տարածքները: Ենթադրվում է, որ այդ շրջաններում հսկողությունը կանցնի Վաշինգտոնից կախում ունեցող կազմավորումներին, մասնավորապես, Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF)։