6.06.2025
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Կատարի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ին ու ԵՄ-ն մտահոգում են Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունները

ԱՄՆ-ն «խորապես անհանգստացած է» Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյրեթը։

«Ինչպես ականավոր իրավապաշտպանների, լրագրողների, գիտնականների ու ակտիվիստների նախկին ձերբակալությունների պարագայում՝ մենք ընդգծում ենք պատշաճ իրավական գործընթացի եւ անհատական իրավունքների կարեւորությունը, որոնք ամրագրված են Թուրքիայի սահմանադրությունում՝ Թուրքիայի միջազգային պարտականությունների համապատասխան»,- նշել է նա։

Ավելի վաղ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը  Թուրքիայում բարձրաձայնել է ձերբակալությունների հարցը։


«Ես հստակ պատախասխան չեմ ստացել, մենք կշարունակենք հետեւել իրավիճակին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաների հետ զրույցում ինքն ընդգծել է, որ Թուրքիան պետք է հարգի օրենքի գերակայությունն ու արդար դատական պարզաբանումների իրավունքը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի մերձակայքում գտնվող հյուրանոցում սեմինարի ժամանակ անհայտ պատճառներով 10 իրավապաշտպանի է ձերբակալել։

Daily Beast. ԱՄՆ-ն չի առարկի, եթե Ասադը շարունակի պաշտոնավարել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին