Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Կատարին են ուղարկել 13 կետից բաղկացած պահանջների ցանկը։ Reuters-ը հաղորդում է, որ պահանջների թվում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ դիվանագիտական կապերի խզումը, Կատարում թուրքական ռազմաբազայի փակումը։ Կատարը պետք է նաեւ հայտարարի, որ խզել է հարաբերություններն ահաբեկչական եւ աղանդավորական կազմակերպությունների հետ, ներառյալ՝ «Մահմեդական եղբայրները», «Իսլամական պետությունը», «Ալ-Քայիդա»-ն, «Հըզբոլլահ»-ի եւ «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ»-ը։Երկրները Կատարին 10 օր ժամանակ են տվել՝ պահանջները կատարելու համար, ինչից հետո ցանկն անվավեր կհամարվի։ Պահանջները Կատարին են փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ։