23.11.2024
Իրաքը Մոսուլում ԻՊ գրոհայինների դեմ հաղթանակի մասին կհայտարարի առաջիկայում
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ արաբական երկրների վերջնագրին Կատարի մերժողական պատասխանը

Կատարի՝ Սաուդյան Արավիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական երկրների վերջնագրի ընդունումից հրաժարումը, կարող է հանգեցնել Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի փլուզմանը: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ում գտնվող Արշախարհաքաղաքական ռիսկերի ուսումնասիրությունների գարծակալության Gulf State Analytics վերլուծաբան Ջորջիո Կաֆիերոն:


Նշենք, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ են մտնում Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան:


Անցյալ ամիս մահմեդական մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի գլխավորությամբ խզեցին դիվանագիտական, տնտեսական կապերը Կատարի հետ՝ մեղադրելով երկրին ահաբեկչությունը սատարելու մեջ։ Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ։ Կատարը մերժում է վերջնագիրը:


«Այժմ հիմքեր չկան պնդելու, որ Կատարը կապիտուլյացիա կհայտարարի և կընդունի պահանջները: Պարզ է, որ Կատարին վերջնագիր ներկայացրած պետությունները ևս, ներկայացնելով պահանջները, պատկերացնում էին, որ պաշտոնական Դոհան կմերժի դրանք», - նշում է փորձագետը ու հավելում, որ ըստ Կատարի՝ որոշ պահանջներ ուղղակի հիմնված է ապատեղեկատվության վրա:


«Դրանք հատկապես վերաբերում են ահաբեկչական կազմակերպություններին Կատարի ֆինանսավորմանը: Կատարը պնդում է, որ այդ մեղադրանքները հիմնված են կեղծ նորությունների վրա», - ընդգծում է Ջորջիո Կաֆիերոն, ում կարծիքով Սաուդյան Արաբիայի և վերջինիս դաշնակիցների ներկայացրած պահանջների ու Կատարի ճկության միջև ճեղքն այնքան լայն է, որ խնդրի դիվանագիտական կարգավորումը գնալով դառնում է ավելի անիրական:


Նրա խոսքով, մեծ է հավանականությունը, որ վերջնագրի ընդունումից Դոհայի հրաժարվելու փաստը կարող է հանգեցնել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի փլուզմանը կամ այդ կառույցից Կատարի հեռացմանը: