23.11.2024
Ստամբուլում հանդիպել են Շոյգուն ու Էրդողանը. ի՞նչ կարող էին նրանք քննարկել
prev Նախորդ նորություն

Կատարի հարեւանները ծրագրում են տապալել երկրի էմիրին. պաշտպանության նախարար

Կատարի հարեւանները ծրագրում են տապալել երկրի էմիրին։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթիան։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Կատարը կարող է իրեն պաշտպանել՝ հաշվի առնելով, որ Դոհային ներկայացված վերջնագրի ժամկետը երկարաձգվել է 48 ժամով։

«Հույս ունեմ, որ բանը ռազմական միջամտության չի հասնի, բայց մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է նա։ Հալիդ ալ Աթիան նշել է, որ պատմությունն ապացուցել է. Կատարն այն երկիրը չէ, որին կարելի է հեշտութամբ «կուլ տալ»։ Նրա խոսքով՝ արաբ հարեւանները Կատարին մեջքից հարվածեցին։

Հարցին՝ արդյո՞ք նա համարում է, որ հարեւան երկրները ցանկանում են փոխել Կատարի ռեժիմը, նա պատասխանեց. «Տեղի ունեցածը հենց դա է ապացուցում»։

Նշենք, որ 10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրաքները։

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջներն են ներկայացրել, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։