Թրամփը խոսել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Կատարի առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Կատարի առաջնորդների հետ քննարկել է Կատարի եւ արաբական պետությունների միջեւ «շարունակվող վեճերի շուրջ մտահոգությունները»։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզի, ինչպես նաեւ Աբու Դաբիի թագադրված արքայազն շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ-Նահյանի եւ Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-Թանիի հետ։
«Թրամփը հաստատել է ահաբկեչության ֆինանսավորումը դադարեցնելու եւ ծայրահեղական գաղափարախոսությունը վարկաբեկելու անհրաժեշտությունը։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանում միասնականությունը վճռական նշանակություն ունի՝ ահաբեկչության դեմ պայքարում եւ տարածաշրջանում կայնություն ձեռք բերելու Էր Ռիադի նպատակների համար», - հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Թրամփն, այնուամենայնիվ, կարծում է, որ նախաձեռնության գլխավոր նպատակը ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելն է», - ասվում է հաղորդագրությունում։