23.11.2024
Ստավրիդիս. Սիրիան հիշեցնում է 20–րդ դարի սկզբի Բալկանները
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն Սիրիայում աստիճանաբար դառնում է ավելի անկառավարելի

Անկարան փորձում է ճնշում գործադրել Վաշինգտոնի քաղաքականության վրա, սակայն դժվար թե Էրդողանին դա հաջողվի։ ԱՄՆ–ը Սիրիայում աստիճանաբար դառնում է ավելի անկառավարելի։ Ամերիկացիները խոցում են սիրիական օդանավերը, հարվածում Ասադի զորքերին, իսկ այժմ հայտարարում են Դամասկոսի կողմից իբր պատրաստվող քիմիական հարձակման մասին։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ը գործում է անկանխատեսելի և Էրդողանի հայտարարությունը դժվար թե ազդի Վաշինգտոնի վրա, սակայն Էրդողանը կարող է «զայրանալ» և անցնել գրոհի, փոխանցում է svpressa.ru–ն։

Նա հավելել է, որ չի կարծում, թե Թրամփը կհրամայի հարվածել թուրքական զորքերին`այդպիսի սցենարը քիչ հավանական է։

Մինչ այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նոր գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում։