Ստավրիդիս. Սիրիան հիշեցնում է 20–րդ դարի սկզբի Բալկանները
ԱՄՆ–ը վարչակազմը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները մեծ գին կվճարեն, եթե ևս մեկ անգամ քիմիական հարձակում իրականացնեն սիրիացի քաղաքակացիների նկատմամբ։ Թրամփի վարչակազմն այդ կերպ գծել է «կարմիր գիծը»`Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառմամբ հետ կապված, փոխանցում է Financial Times–ը։
Եվրոպայում ՆԱՏՕ–ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ստացել է հետախուզական տվյալներ`նախապատրաստվող քիմիական հարձակման հետ կապված և փորձում է այն կանխել։
Ըստ նրա, տարածաշրջանում ուժեղանում է գերտերությունների մրցակցությունը` ԱՄՆ–ի ու նրա սունիական դաշնակիցների ու ՌԴ–ի ու շիական ազդեցության միջև։
Նա հավելել է, որ դա ավելի շատ հիշեցնում է 20-րդ դարի սկզբի Բալկանները, երբ աշխարհը պատահականորեն կարող է ներքաշվել գլոբալ պատերազմի մեջ։