2.08.2025
Փորձագետ. ԱՄՆ–ն Սիրիայում աստիճանաբար դառնում է ավելի անկառավարելի
prev Նախորդ նորություն

Լիբիան Կատարին, Սուդանին եւ Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Լիբիան Կատարին, Սուդանին եւ Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: GulfNews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է լիբիական բանակի ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ ալ-Մեսմարին:

Նրա խոսքով՝ բանակը պայքարում է ոչ թե լիբիացի ահաբեկիչների, այլ վերազգային ահաբեկչության դեմ: «Բենղազիում ահաբեկչության գլխավոր աջակիցներն են Կատարը, Սուդանն ու Թուրքիան»,- հայտարարել է գնդապետը:

Ահմեդ ալ-Մեսմարին նշել է, որ երկրի հետախուզությունը «հետեւում է Լիբիայում «Ալ Ջազիրա»-ի թղթակցի եւ ահաբեկիչների առաջնորդների միջեւ հաղորդագրություններին եւ հեռախոսազանգերին»:


«Կատարի օդանավերը կանոնավոր վայրէջք են կատարում Լիբիայում՝ ահաբեկչական խմբերին աջակցելու համար»,- նշել է նա:

Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ գրոհայիններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան