21.11.2025
Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Կատարի հետ հարաբերությունների կարգավորման համար
07.06.2017
Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Կատարի հետ հարաբերությունների կարգավորման համար

Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Կատարին, որոնք Էմիրությունը պետք է կատարի առաջիկա 24 ժամվա ընթացքում Էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրների:Ըստ առկա տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան այդ պայմանները փոխանցել է Քուվեյթի Էմիրին, որը հունիսի 6-ին թագավորության ղեկավարության հետ հանդիպում է ունեցել Ջիդդա քաղաքում:Դոհային առաջադրված պարտադիր պայմանների թվում են՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Կատարից «Մուսուլման եղբայրներ» և ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորումների բոլոր անդամների արտաքսումը, ինչպես նաև Կատարի բանկերում նրանց հաշիվների սառեցումը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան պնդում է Al Jazeera կատարյան լրատվական հեռուստաալիքի քաղաքականության անհապաղ փոփոխումը և նրա ղեկավարութան փոխարինումը: