7.06.2025
Քաղաքագետ. Սիրիայի կորստի դեպքում Իրանի դերն աշխարհում կնվազի
prev Նախորդ նորություն

Թիլերսոնի խոսքերի պատճառով ԱՄՆ ներկայացուցիչը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը Թեհրանում ներկայացնում է Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերի հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չորեքշաբթի Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանը «քայլեր է ձեռնարկում, որոնք տարածաշրջանում ապակայունացնում են իրավիճակը»։ Բնութագրելով Թեհրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը, նա նշել է, որ այն մասնավորապես ուղղված է «միջուկային ծրագրի շրջանակում Իրանին զսպելուն»։

Լրատվամիջոցների տվյալներով՝ չորեքշաբթի Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կսատարի Իրանի ներսում այն տարրերին, որոնք կհանգեցնեն խաղաղ իշխանափոխության»։ 

Սպիտակ տունը պատասխանել է ՌԴ-ին․ ԱՄՆ-ն իրեն ինքնապաշտպանության իրավունք է վերապահում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին