22.11.2024
Այաթոլա Խամենեի. Իրանի դեմ ուղղված ԱՄՆ–ի բոլոր ջանքերը տապալվել են
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Սիրիայի կորստի դեպքում Իրանի դերն աշխարհում կնվազի

Իրանը հասկանում է, որ Ասադի տապալվելու պարագայում այնտեղ իշխելու են արևմտյան ուժերն ու կարող են առաջանալ ռազմաբազաներ։ Իրանը հասկանում է, որ այդ պարագայում նրան կսեղմեն տարբեր կողմերից ու դա կլինի անակոդնայի օղակը։ Այդ մասին հայտարարել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, փոխանցում է Газета.ру–ն։

Նրա խոսքով, Սիրիան թույլ է տալիս Իրանին մնալ տարածաշրջանային կարևոր խաղացող-սուբյեկտ։ Սիրիայի կորստի դեպքում Իրանի դերն աշխարհում կնվազի։

Պերենջիևը նշել է, որ Իրանին դժվար կլինի պայքարել արաբական երկրների դեմ` Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Իսրայելի։ Քաղաքագետը հավելել է, որ Իրանը մինչև վերջ պայքարելու է Սիրիայի համար։