22.11.2024
Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Կատար և քննարկել Պասից ծոցում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան դիվանագետները զգուշացրել են Ստամբուլում ահաբեկչության վտանգի աճի մասին

Ստամբուլում ամերիկյան դիվանագիտական ներկայցուցչությունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի աճի մասին: Դիվանագիտական կառույցի կարծիքով, ահաբեկչական հարձակումների համար առավել վտանգավոր են քաղաքի բիզնես շրջանները:


«Նախազգուշացումը հատկապես վերաբերում է Շիշլի թաղամասին և Աղաօղլու փողոցին», - ասված է հայտարարության մեջ: Դիվանագիտական կառույցում կոչ են արել այդ թաղամասերում ապրող մարդկանց առավել զգույշ լինել և խուսափել մարդաշատ վայրերից:


Միևնույն ժամանակ քաղաքի կենտրանական հատվածում ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Թաքսիմի հրապարակում տեղադրված են ոստիկանական արգելապատնեշներ և հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժեր:


Նշվում է, որ ուժեղացված հսկողության տակ է վերցված Իստիկլալ փողոցի վրա գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: