22.11.2024
Ամերիկյան դիվանագետները զգուշացրել են Ստամբուլում ահաբեկչության վտանգի աճի մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Սիրիայում իր գործողությունները պետք է համաձայնեցնի Դամասկոսի հետ. Լավրով

Բոլոր քայլերն անհրաժեշտ է համաձայնեցնել Դամասկոսի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավում ԱՄՆ-ի ներկայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, անկասկած, անհրաժեշտ է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ինչպես դա նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւով եւ ՄԱԿ-ի այլ փաստաթղթերով»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Վերջինը խնդրել էր մեկնաբանել տեղեկությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հարավայի սահմանապահ կետը։

«Ուստի Սիրիայում ցանկացած գործողություն, որի մասնակիցները շատ են՝ ներառյալ ռազմական գործողությունները լուսաբանողները, պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ։ Մենք, Թուրքիան եւ Իրանն Աստանայի գործընթացի առաջխաղացման պարագայում հենց այդպես ենք վարվում։ Մեր բոլոր նախաձեռնությունները, առաջարկությունները համաձայնեցնում ենք Սիրիայի կառավարության դիրքորոշման հետ»,- հավելել է Լավրովը։