«Ռոսավիացիան» հանել է Մոսկվայի և Անթալիայի միջև չարտերային ավիաթռիչքների հնարավոր սահմանափակման մասին զգուշացումը: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ավիաընկերությունում իր աղբյուրին:«Ստացել ենք «Ռոսավիացիայի» հեռագիրը, այդ հեռագրով գործակալությունը տեղեկացրել է Մոսկվայի և Անթալիայի միջև չարտերային ավիաթռիչքների հնարավոր սահմանափակման վերաբերյալ զգուշացման հանման մասին»,- ասել է աղբյուրը: