22.11.2024
Թեհրան. Արաբական ՆԱՏՕ–ի ձևավորումն ավելի շատ անեկդոտի է նման
prev Նախորդ նորություն

Նոր շրջադարձ Պարսից ծոցում. Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար

Քաթարի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամնը շարունակում է խորանալ: Երկիրը, որ մեծապես կախված էր Պարսից ծոցի պետություններից պարենամթերքի ներկրումներից, այժմ հայտնվել է աննախանձելի իրավիճակում այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիային հետեւելով մեկը մյուսի հետեւից Ծոցի պետությունները խզեցին դիվանագիտական, առեւտային ու տրանսպորտային կապերը Քաթարի հետ:


Ինչպես եւ սպասվում էր Դոհային օգնության ձեռք մեկնեց Իրանը, որը համարվում է Կատարի տարածաշրջանային դաշնակիցը, ինչով նաեւ պայմանավորված է Ծոցի երկրների բացասական վերաբերմունքը Քաթարի նկատմամբ: Հենց Իրանի հետ կապերի խզումը Սաուդյան Արաբիայի՝ Կատարի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից է:


Ինչպես հայտնում է Press TV հեռուստաալիքը, Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար:


Երեկ հայտնի էր դարձել, որ Քաթարի իշխանություններն Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ՝ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետությունները, որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել դիվանագիտական հարաբերությունները:


Ավելի վաղ` շուկայի աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել էին, որ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան դադարեցրել են շաքարի արտահանումը Քաթար:


Հիշեցնենք, նաեւ որ Թուրքիայի խորհրդարանը այսօր երեկոյան հաստատել է օրինագիծը, որը թույլ կտա Քաթարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Այսպիսով թուրքական մեջլիսը ընդունել է Քաթարի հետ դեռեւս 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը։


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս քայլն ուղղված է արաբական երկրին աջակցելուն, որը հայտնվել է դիվանագիտական եւ առեւտրային մեկուսացման կենտրոնում: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով: